Monday, April 11, 2011

Նամակ Լուսինե Վայաչյանից

Կնոջ մոտ, ում մասին պատմում եմ, մեկ ամիս առաջ ախտորոշել են կրծքագեղձի քաղցկեղ: Անհապաղ վիրահատությամբ հեռացրել են նրա մի կուրծքը, այնուհետև նշանակվել են քիմիոթերապիա և բուժում Լա Ռոշ ֆիրմայի «Հերցեպտին» դեղորայքով, որի մեկ սրվակն արժե 3000 դոլար, իսկ անհրաժեշտ է 18 սրվակ` 54000 դոլար ընդհանուր գումարի դիմաց:

Պետությունը հոգում է քիմիային օժանդակող դեղամիջոցների ծախսերը, որոնք այնքան էլ շատ չեն, իսկ «Հերցեպտին»-ը պետք է ձեռք բերի հիվանդը: Իսկ հիվանդը փող չունի. այդ կինը, որն ամբողջ քաղաքում հայտնի կոսմետոլոգ է, երկար տարիներ զբաղվել է ուրիշներին բժշկելով, հիմա բոլորիս օգնության կարիքն ունի:

Լավագույն մարդկային որակները բացահայտվում ու զարգանում են անշահախնդիր բարեգործություն անելիս, մարդն սկսում է ինքն իրեն տեսնել լավը, սիրել իրեն, հետևաբար՝ նաև ուրիշներին:

Նրա աղջիկը` Սյուն, պատմում է մոր մասին. «Ասում են, որ ես ծնվելուց շատ թույլ երեխա եմ եղել: Եվ ինձ հատուկ բուժում ու խնամք էր անհրաժեշտ: Ու միայն շնորհիվ իմ ծնողների, հատկապես` մորս խնամքի, կարող եմ հպարտանալ նրանով, թե ով եմ ես: Երբեք չէի մտածի, որ կյանքը կփոխի մեր «դերերը»....

«Իմ մաման ֆիտոթերապևտ ա» ... Երևակայիր, դա իմ հնչեցրած առաջին նախադասությունն էր: Մեր տունը միշտ լեփ-լեցուն էր մարդկանցով, ուր քննարկվում էին զանազան առողջապահական նորություններ, և թե ինչ է հարկավոր այստեղ, և կոնկրետ` Հայաստանում որոշակի դեղերի ու դեղամիջոցների օգտագործելու անհրաժեշտությունըՆա հիմա էլ է նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ ուսումնասիրում, խորհրդատվություն է անցկացնում Երևանում կոսմետոլոգիայի բնագավառում ներգրավված շատ եվրոպական ընկերությունների հետ

«Բնական գեղեցկությունը տրվում է մեզ բնությունից, բայց մենք պետք է դա պահպանենք». սա այն է, ինչը նա փորձում է փոխանցել մարդկանց և օգնում նրանց` հոգ տանել իրենց արդեն 26 տարի
Որքան հիշում եմ ինձ, մեր բազմանդամ ընտանիքում միշտ տիրել է հարգանքի ու սիրո մթնոլորտ: Ծնողներս աջակցել են ինձ ու քրոջս մեր ընտրությունների հարցում, ավագ քույրս գնաց մորս հետքերով ու ընտրեց բժշկությունը, իր երեխաներին դաստիարակում է նրա ոգով: Երեի թե ես էլ նրա հետքերով եմ գնացել, քանի որ ընտրել եմ սպորտը. չէ՚՞ որ մայրս միշտ պայքարել է առողջ ապրելակերպի համար: Ես դարձա մարզիկ: Մարզիկներին սովորեցնում են պայքարելով հասնել հաղթանակի

Հիմա ես պայքարում եմ մորս կյանքի համար...
Նա միշտ օգնել է մարդկանց, մասնակցել է անօթևան կենդանիների պաշտպանությանը նվիրված տարբեր ծրագրերի ու ակցիաների, նրա շնորհիվ ու մասնակցությամբ քաղաքում բացվել են նորագույն գեղեցկության սրահներ, հրավիրվել են փորձագետներ արտասահմանից` կոսմետոլոգիայի աշխարհում նորարարությունների մասին դասախոսություններ ու կոնֆերանսներ անցկացնելու համար:

Ու չնայած այսպիսի ակտիվ հասարակական գործունեությանը, առաջին հերթին նա սիրելի կին է, տան օջախի կրակը վառ պահող տանտիկին, հրաշալի տատիկ ու ողջ հոգով պաշտած մայր: Եվ ես ուզում եմ միայն, որ նա կրկին առողջ լինի, նորից ուրախացնի բոլորիս իր վարակիչ ժպիտով»:

Երբ իմացանք Սյուի մոր մասին, մենք՝ նրա ընկերները, Ֆեյսբուքում խումբ բացեցինք ու սկսեցինք տեղեկացնել մարդկանց. արձագանքեցին շատերը, նախկինում անծանոթ մարդիկ միավորվեցին Սյուի մոր փրկության համար: Կիրառվում են բոլոր հնարավոր ու անհնար մեթոդները` ընդհուպ մինչև փողոցային դրամահավաքները, կազմակերպվում են ցուցահանդեսներ, դասական և ռոք/բլյուզ համերգներ, նաև Կանանց ռեսուրսային կենտրոնի աջակցությամբ ստեղծել ենք «Մայրիկ» հիմնադրամ: Մեր նպատակը միայն Սյուի մոր կյանքը փրկելը չէ, մենք ուզում ենք բարձրաձայնել քաղցկեղով հիվանդներին տրամադրվող «անվճար քիմիոթերապիայի» անհեթեթության մասին, ուզում ենք այլընտրանք ունենան այն մարդիկ, ում բարեգործության համար ամեն տարի դեմ են տալիս Համահայկական հիմնադրամի հեռոստամարաթոններն ու տելեթոնները, այնինչ համոզված ենք, որ շատերը կցանկանային օգնել` փրկելու մարդկանց կյանքերը, այլ ոչ թե նպաստել գլոբալ ազգային բարելավման ծրագրերին, որոնք, իհարկե, անհրաժեշտ են, բայց ոչ այնքան հրատապ, որքան մեկ մարդու կյանքի փրկությունն է, և որ «Փող չունես՝ մեռիր» զավեշտը վերանա մեր բառապաշարից

Դիմում եմ ձեզ, իմ աղքատ ու հարուստ հայրենակիցներ և նաև օտարերկրացիներ, դիմում եմ նրանց, ովքեր միշտ բարեգործություն են արել ու երբեք չեն արել` մտածելով, որ այս թասը վազն կանցնի իրենց մոտով, որ ինչի՞ անեն, եթե իրենց չեն արել ու չեն անի….

Բայց հայտնի է. «Ձախ ձեռքը չպիտի իմանա, թե աջն ինչ է անում»: Լավություն արեք ու ջուրը գցեք. եթե վատ եք ապրում, չեք կարող օգնել, պատմեք ձեր հարևաններին, ընկերներին, եթե մի քիչ հնար ունեք` մի 200 դրամի, հազար դրամի, նվիրաբերեք այդ գումարը, եթե ունեք ավելին՝ մի հապաղեք փրկել ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ: Մենք կարող ենք դա անել, եթե միասնական լինենք: Եկեք հեղափոխենք ինքներս մեզ, եկեք հաղթենք կրծքագեղձի քաղցկեղին գոնե այն դեպքում, երբ 95 տոկոս ապաքինում կարող է լինել այդ դեղորայքի ընդունումից հետո… 

Եկեք փրկենք Սյուի մամային, հետո էլի մամաների. եթե պետությունը չի անում, քանի որ աղքատ է, չունի, եկեք մենք անենք, մենք դնենք նոր պետականության փոխօգնության առողջ համակարգի սկիզբը:
Ստորև ներկայացնում ենք հաշվեհամարները: Շնորհակալ ենք նվիրաբերած յուրաքանչյուր դրամի համար

Մեր Հաշվեհամարները/Our account numbers

Դրամի փոխանցման համար
Զարգացման Հայկական Բանկ
"Կանանց Ռեսուրսային Կենտրոն ,Մայրիկ ֆոնդ"
դրամային հաշվեհամար 1810052017003313



For Transfers in US dollars (Mayrik Fund)
Intermediary Bank : CITIBANK,N.A
NEW YORK,USA
SWIFT: CITIUS33
Beneficiary`s bank: ACCOUNT 36017277
ARMENIAN DEVELOPMENT BANK
YEREVAN,ARMENIA
SWIFT:ARDEAM22
BENEFICIARY: WOMEN`S RESOURCE CENTER    NGO (Mayrik Fund)
Acc.No 1810001017073313
  
FOR TRANSFERS IN EUR (Mayrik Fund)
INTERMEDIARY BANK :  CITIBANK AG 
FRANKFURT , GERMANY 
SWIFT: CITIDEFF
BENEFICIARY`S BANK :  ACCOUNT DE 17502109004116830006
ARMENIAN DEVELOPMENT BANK
YEREVAN , ARMENIA
SWIFT : ARDEAM22
BENEFICIARY:   WOMEN`S RESOURCE CENTRE NGO (Mayrik Fund)
Acc No   1810050017043313



BANK: Crédit Agricole d'Ile-de-France
RIB for transfers in France
Banque Code guichet Numéro de Compte Clé
18206 00073 60200508697 23
Domiciliation : ARPAJON

IBAN (International Bank Account Number)
FR76 1820 6000 7360 2005 0869 723
BIC (SWIFT) : AGRIFRPP882
 
ACCOUNT OWNER SEPETCHYAN SUSANNA
3 ALLEE DE LA NOISERAIE

No comments:

Post a Comment