Monday, April 18, 2011

բաց նամակ

Հարգելի ........................................

«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը համախոհ և աջակից կազմակերպություններ ու անհատներ է փնտրում, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և համամասնակից լինել մեր գործին: Հիմնադրամի նպատակն է օգնել կանանց` պայքարելու կանացի վերարտադրողական ֆունկցիայի օրգանների քաղցքեղի դեմ:

Ես կին եմ և ուզում եմ իմ երկրում, իմ ընտանիքում առողջ կյանքով ապրել … Հանդիպելով այս խնդրին`ես հասկացա, որ մենակ չեմ, և այսօր իմ կողքին են ոչ միայն ընկերներս, այլև նախկինում ինձ անծանոթ մարդիկ, համախոհներ, սրտացավ ու հաստատկամ համաքաղաքացիներ:
Համախմբվելով` մենք փորձում ենք լուծում գտնել մի հարցի, որը, ցավոք, մեր ուժերից վեր է… Այնուամենայնիվ, մենք չենք հուսահատվում և չենք հանձնվում` հավատալով, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է և պետք է իր ներդրումն ունենալ այս գործում: Եվ ահա մենք դիմում ենք ձեզ` աջակցություն հայցելով մեր նախաձեռնությանը:

Ամեն ինչ սկսվեց մասնավոր դեպքից, սակայն մարդուն կարեկցելու պահանջն ու սրտացավորեն օգնելու մղումն այնքան մեծ էր, որ մեկ մարդու կյանք փրկելու համար ստեղծված այս նախաձեռնությունը վերածվեց համամարդկային մարդասիրական շարժման:

Այսօր մեր գլխավոր նպատակը մեզանից մեկի համար գումար հավաքել է: Դա խթան կլինի մեր շարժան համար, եւ դրանով իսկ մեր հաջողության գրավականը կդառնա: Մեր հաջողությունը մեզանից մեկին օգնելն ու նրա կյանքը փրկելն է, մի կնոջ կյանք, ով այսօր էլ չի դադարում ակտիվ և իր հասարակության համար պիտանի անհատ լինել, հաջողություններ ունենալ աշխատանքում, հասցրել է բազմաթիվ բարեգործություներ անել և այսօր էլ անում է ու դեռ կանի, եթե մենք մեր միասնությամբ ու մարդասիրությամբ օգնենք նրան… շարունակել ապրել:

No comments:

Post a Comment