Monday, April 18, 2011

ԱՌՈՂՋ ԿԻՆՆ - ԱԶԳԻ ԱՌՈՂՋ ԳԵՆՈՖՈՆԴԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է

ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ
“ՄաՄաՍյու” բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2011թ-ի սկզբին: Հիմնադրամի նպատակն է օգնել կանանց` պայքարելու կանացի վերարդարողական ֆունկցիայի օրգանների քաղցքեղի դեմ:


ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
- Կանանց և աղջիկների շրջանում սեռական և վերարտադրողական բնագավառում իրազեկում:
- Պետական համակարգի մեջ բարեփոխումներ
- Թանկարժեք դեղամիջոցները դարձնել ավելի հասանելի
- Ստեղծել համապատասխան բարեգործական ցանց
- Համագործակցել համաշխարհային կազմակերպությունների հետ


ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Հայ և օտարերկրյա բժիշկների մասնակցությամբ մասսայական լեկցիաների և սեմինարների կազմակերպում
- Շրջիկ լեկցիաների և սեմինարների կազմակերպում տարբեր հաստատություններում
- Շրջիկ ավտոբուսներ` զինված համապատասխան սարքավորումներով, որոնք կշրջեն թաղամասերով և մարզերով և կանցկացնեն անվճար բժշկական քննություն և ախտորոշում:
- Բաց դռների օր բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից /որոնց հետ արդեն ունենք պայմանավորվածություն/:
-Պարբերաբար կազմակերպել բարեգործական ուղղվածությամբ ցուցահանդես-վաճառքներ, համերգներ, ներկայացումներ, տեղեկատվական երթեր, ինֆորմացիայի տարածում և այլն:
- Բարեգործական ցանցն ապահովել համապատասխան մասնագետներով, ովքեր կտրամադրեն շահառուներին հոգաբանական, իրավաբանական, բժշկական, տեղեկատվական և այլ ծառայություններ:


ԸՆԴՀՆԱՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
“ՄաՄաՍյու” բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ-ի սկզբին, Սուսաննա Սեպետչյանի նախաձեռնությամբ, ում մայրիկին տրված ախտորոշումից հետո պարզվեց, որ նա ունի կրծքագեղձի քաղցքեղ և շտապ վիրահատությունից հետո բուժում նշանակվեց “Հերցեպտին” թանկարժեք դեղորայք /մեկ սրվակի արժեքը 3000 ԱՄՆ դոլլար, ընդհանուր բուժման կուրսը 18 սրվակ, ինչը կազմում է 54.000 ԱՄՆ դոլլար/: Հերցեպտինը չի մտնում պետ պատվերի դեղորայքի ցանկի մեջ:
Դիմելով բազմաթիվ կազմակերպությունների Եվրոպայում, Հայաստանում և ԱՄՆ-ում /այդ թվում Կարմիր Խաչին Գերմանիայում, Բժիշկներ Առանց Սահմանների Շվեյցարիայում և այլ խոշոր կազմակերպությունների/, Սուսաննան ամեն տեղ ստանում է մերժում: Նա հուսահատված դիմում է սոցիալական ՖեյսԲուք ցանցին, որտեղ նրա շուրջ հավաքվում են սրտացավ ակտիվ քաղաքացիներ, որոնց թվում ինչպես Սուսաննայի ընկերներն էին, այնպես էլ անծանոթ մարդիկ:
Արդյունքում առաջանում է հիմնադրամի ստեղծման գաղափարը, ինչում իր աջակցությունն է ունենում “Կանանց Ռեսուրսային Կենտրոնը”, որն իր կազմակերպությանը կից բացում է հաշվեհամար:
Նախաձեռնող խումբը կազմակերպում է մի շարք ակցիաներ, այդ թվում փողոցային դրամահավաք, ստորագրահավաք, դասական և ռոք համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, բարեգործական ընթրիք Փարիզում և ԱՄՆում: Ակցիաները լուսաբանվել են ԶԼՄներով և սոցիալական կայքերով: Այդ բոլոր ակցիաների արդյունքում հավաքվել է 3000 ԱՄՆ Դոլլար /Ապրիլի 14-ի տվյալներով/:
Այդ ամենի կազմակերպման ժամանակ խումբը բաժանվել է 4 ենթախմբերի, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր պարտականությունները:
Այս ամենի արդյունքում տեսանելի դարձավ այն փաստը, որ տվյալ պրոբլեմը եզակի չէ, այլ համընդհանուր բնույթ է կրում: Մեզ սկսեցին զանգահարել ինչպես բուժ և սոց աշխատողներ, այնպես էլ նմանատիպ խնդիր ունեցող բազմաթիվ կանայք:

Բժշկությունն ապացուցում է, որ կնոջ համար ամենախոցելի օրգանը կուրծքն է, և համաշխարահային վիճակագրության մեջ մահացության ամենաշատ դեպքերը գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի պատճառով: Հայաստանի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 13-րդը մեզնից բախվում է այդ խնդրի հետ, ընդ որում նրանցից 30 տոկոսը “Հերցեպտին” դեղամիջոցի կարիքն ունի:
Այդ իսկ պատճառով որշում է կայացվում ընդլայնել ֆոնդի նպատակները` Հայաստանում “Առողջ Կին” գաղափարը զարգացնելու համար, քանի որ առողջ կինը` ազգի առողջ գենոֆոնդի գրավականն է:

Հայաստանի Հանրապետությունում բավականին լուրջ խնդիր է տգիտությունն ու անտարբերությունը սեփական առողջության նկատմամբ, ինչի արդյունքում բոլոր այն հիվանդությունները, որոնք հնարավոր և կարելի է կանխել կամ բուժել հիվանդության նախնական փուլերում, դառնում են հսկայական միջոցներ պահանջող և դժվար բուժելի, հաճախ նաև անբուժելի հիվանդություններ: Հայաստանում բացակայում է սեփական առողջությանը հետևելու կուլտուրան. կանանց մեծամասնությունը դիմում է բժշկի միայն այն ժամանակ, երբ դանակը արդեն հասնում է ոսկորին: “Առողջ կինը պարտավոր է գնալ հետազոտման` չունենալով ոչ մի ախտանիշ, դրանով իսկ օգնելով բժշկին հայտնաբերելու հիվանդությունը և մանավանդ քաղցկեղը զարգացման վաղ փուլում և կանխարգելել այն:
Լավագույն բուժումը կանխարգելումն է...” /ցիտում Խաչանուշ Հակոբյանի հոդվածից/:

“ՄաՄաՍյու” բարեգործական հիմնադրամը բաղկացած է միմիայն կամավոր հիմունքներով աշխատող, շահույթ չհետապնդող անձնակազմից, ում համար յուրաքանչյուր կնոջ պատմությունը դիտարկվում է իբրև սեփական: Նախաձեռնությանը միացել են ոչ միայն անհատներ, արվեսագետներ, լրագրողներ, այլ նաև մի շարք կազմակերպություններ և պետական հաստատոթյուններ, որոնց թվում Կանանց Ռեսուրսային Կենտրոնը, Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջը, ԴավՕս ֆիլմ ստուդիան, UMAF Հայ Բժիշկների ասոցիացիան Ֆրանսիայում և այլն:

No comments:

Post a Comment