Monday, April 18, 2011

հարցազրույց

- Սյու, ինչպե՞ս քեզ մոտ միտք ծագեց դիմել ընկերներիդ օգնությանը, դու հավակնո՞ւմ էիր, որ հիմնադրամը կսետղծվի, որ այսպիսի հնչեղություն կստանա մի կնոջ փրկության կոչը:

- Հիմնադրամը ստեղծվեց այն ժամանակ, երբ ես ֆրասիայում էի և շատ տեղեր դիմելուց ու ոչ մի օգնություն չստանալուց հետո որոշեցի ուղղակի ընկերներիս մի նամակ ուղարկել, թե ով ինչ միտք ունի խնդրի լուծման համար: Այդպես նամակը տարածվեց ու ստեղծվեց 800 հոգանոց խումբ: Խումբը որոշեց սկսեցել համերգներ, ցուցահանդեսներ կազմակերպել ու մարդիկ համաձայնվեցին մեզ օգնել: Հիմնադրամը ստեղքվել է 2 ամիս առաջ, առ այսօր հավաքվել է մոտ երեք հազար դոլլար, հավաքված գումարը փոխանցվել է հիմնադրամի հաշվեհամարին, որը մեզ տրամադրեց Կանանց Ռեսուրսային Կենտրոնը ում նախաձեռնությամբ էլ ստեղծվեց հիմնադրամը: Կենտրոնն իր կապերի միջոցով կամավորների օգնությամբ հավաքեց անհատների ու մի խումբ սփյուռքահայերի կողմից նվիրաբերած մի գումար:

Ես հույս ունեմ, որ մարդիկ ինձ ձեռք կմեկնեն: Ֆրանսիայում ինձ աջակցեց Կանանց Կենտրոնը, որը տրամադրեց տարածք ու կազմակերպեց ճաշկերույթ: Ճաշկերույթի ժամանակ հավաքվեց 900 եվրո: Հայկական խանութներին դիմեցի, իրենք մեզ անվճար սնունդ տրամադրեցին, իմ ընկերներն էլ նկարներ ուղարկեցին, որոնք վաճառվեցին:

- Որեւէ մեծահարուստների, պաշտոնավոր ու կարող մարդկանց դիմե՞լ ես, ո՞ւմ հետ ես հույսեր կապում, ումի՞ց ես ամենից շատ արձագանք ակնկալում: Ինչո՞ւ ես ուսումդ թողել կիաստ ու եկել Երեւան, ընկերներդ չե՞ն կարող անել էն, ինչ դու ես եկել անելու:

- Ես որպես սպորտսմեն մեծ հույսեր ունեմ Պարոն Ծառուկյանի հետ կապված, քանի որ նա սպորտի ջատագովն է: Միգուցե մեզ օգնի:
Ռեալ օգնություն ակնկալում եմ դրսից, ֆինանսապես ապահովված մարդկանցից, սրտացավ մարդկանցից, մի խոսքով բոլորից, ով պատրաստ է ինչ-որ չափով օգնել… նույնիսկ չնչին օգնությունն էլ կարեւոր է, այն ինչ անում են ինձ համար այսօր, անում են «սովորական» մարդիկ…
Գալուս բուն պատճառն էլ հիմնադրամը զարգացնելն է: Ի սկզբանե հիմնադրամի ստեղծման միտքը ծագեց մայրիկիս օգնելու համար, բայց ուսումնասիրելով, հետազոտելով, խորանալով մեր առջեւ դրված թեմայի, պրոբլեմի մեջ, հասկացանք որ Հայաստանում կանանց առողջությունը լավ վիճակում չէ. ամեն 12-րդ կինը կրծքագեղձի քաղցկեղ ունի: Մենք համաշխարհային վիճակագրությամբ հնգյակի մեջ ենք մտնում, ավելին` առաջատարն ենք ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց թվով: Հիմնադրամի նպատակը հայ կանանց օգնելն է: Միայն մեկ կնոջ կյանքի մասին չէ գնում խոսքը… Քանի որ Հայաստանում գործում է ՝ փող ունես ապրում ես, փող չունես՝ մեռի սկզբունքը:

Հիմնադրամն ընդլայնվում է` սոցիալական ապահովության սիստեմում այսօր առկա գլոբալ հարցեր շոշափելով: Կա անվճար տրամադրվող դեղերի, դեղորայքի ցուցակ, բայց կոնկրետ «Հերցեպտին» դեղը, որն 98 % ապաքինում է խոստանում մեզ մոտ վճարովի է ու շատ թանկ է: Այսօր մեր խումբը հավաքում է ստորագրություններ` անվճար դեղորայքի ու բուժծառայությունների ցուցակի վերանայման համար խորհրդարան դիմելու նպատակով: Արդեն հավաքել ենք 3000 ստորագրություն ու դեռ ավելի շատ կլինեն: Այս քանակը բավարար է երևի, որ խորհրդարանում վերանայվի այդ ցուցակը: Չնայած վիճակագրությունն արդեն իսկ խոսում է իր մասին:

-Իսկ ինչո՞ւ է այդ դեղն այդքան թանկ մեզ մոտ, այլ երկրներում ինչպե՞ս է:

- Ֆրանսիայում այդ դեղը նույն գինն ունի ինչ որ այստեղ, դա պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայում պետությունն է գնում այդ դեղը բնակիչների համար, իսկ մարդիկ գումար չեն ծախսում, անվճար է: Պետությունը նույնիսկ հոգում է տաքսու փողը, որպեսզի հիվանդը գա հիվանդանոց քիմիա ստանալու: Այդ պատճառով դեղ արտադրող կազմակերպությունն ինչ որ թիվ է սահմանում, բայց արդյունքում տուժում են սովորական մարդիկ մեզ նման երրորդ աշխարհի պետություններում, ում հասանելի չի այդ դեղորայքը: Դեղը արտադրում է Լա Ռոշ դեղագործական ընկերությունը: Մեզ մոտ այդ պետությունը միգուցե չունի հնարավորությունը, քանի որ ստացվում է, որ ամեն 12-րդ կնոջ համար ահռելի գումար է պահանջվում: Փաստորեն պետությունը չի հոգում քաղաքացիների մասին ու նրանք մնում են միմյանց հույսի, իրար օգնելով բուժվում են: Բայց այդպես չի կարելի:
Հույս ունեմ, որ պետական մարմինների կողմից համապատասխան միջոցներ կձեռնարկվեն այս խնդիրը լուծելու համար: Ես հավատում եմ իմ ժողովրդի սոլիդարությանը, ուզում եմ, որ այս հարցը բարձրացվի ու լուսաբանվի: Մենք ուզում ենք` մարդիկ իմանան, որ իրենք մենակ չեն:

Ինձ զանգահարեցին ինչ-որ մարդիկ, ովքեր ուզում էին նվիրատվություն անել ու հարցրեցին, թե՝ մայրս օրհասական վիճակո՞ւմ է, թե՞ ոչ, եթե ոչ՝ ուրեմն չենք օգնի: Ես ասացի դա բժշկին… բժիշկն ասաց, որ մահամերձ, օրհասական վիճակում գտնվող մարդուն բարերար չէ պետք, այլ` հոգևորական: Մայրս մահամերձ չէ, ավելին` նա ակտիվ է, գնում է աշխատանքի: Մայրս կոսմետոլոգ ֆիտոթերապեւտ է, բժիշկ է, նույնիսկ հետագայում կարող է զբաղվել մեր հիմնադրամով: Չնայած հիմա առաջնայինը դեղը ձեռք բերելու հարցն է:

- Ո՞նց եք պատկերացնում հիմնադրամի ապագան, ի՞նչ նպատակ ունի հիմնադրամն առաջին հերթին:

- Ինչպես ենք մենք պատկերացնում հիմնադրամի ապագան և որն է առաջնային նպատակը… Պետական համակարգի մեջ բարեփոխումներ մտցնելը չէ միայն, այլ նաև հայերի մոտ իրենց իսկ սեփական մարմնի, առողջության նկատմամբ կուլտուրա ձրավորվի: Մարդը չպետք է մահամերձ ընկնի անկողին, ինչից հետո միայն դիմի բժշկին, կամ բարերարին, կամ պետությանը, մի խոսքով օգնության դիմի: Պետք է շուտ նկատել հիվանդությունը, այդ դեպքում բժիշկների համար ավելի հեշտ կլինի հայտնաբերել քաղցկեղը վաղ շրջանում: Վաղ շրջանում հայտնաբերելն ու բուժումը սկսելը, դա չնչին գումար է, որովհետև կրծքի քաղցկեղն ամենահեշտ բուժվողներից է քաղցկեղների մեջ, իսկ երբ որ արդեն հարցը հասնում է օրհասական պահին, անիմաստ է բուժել կամ փորձել դեմն առնել:
Կուզենայի, որ համապատասխան դասընթացներ ունենայինք: Ես կփորձեմ ինչ որ կապեր գտնել միջազգային կազմակերպությունների հետ, հրավիրեմ իրենց Հայաստան դասընթացեր անցկացնելու նպատակով, որ մարդիկ հասկանան, թե որքան կարևոր է իրենց հետևելն ու պարբերաբար բժշկի գնալը: Իրազեկ լինելը ձեռբազատում է մարդկան բժիշկի մոտ գնալու վախից, իսկ ժամանակին կատարած այցը` հիվանդության բարդացումից, ու այն վաղից, որ հետո մեծ պատմություն կդառնա հանկարծ, մեծ գումարների ամենը վեր կածվի: Եթե ինչ-որ անվճար, կամ դրամական մինիմալ ծախսեր պահանջող մամոգրաֆիա, սոնոգրաֆիա լինի, դա էլ կնպաստի նրան, որ կարողանան կանխարգելել հիվանդությունն իր նախնական փուլում:
Հիմնադրամի նպատակն է գտնել պետական կամ մասնավոր ստաբիլ ֆինանսավորում, որը թույլ կտա իրականացնել մեր ծրագրերը: Պետք է սկսել ինֆորմացիայից տարածումից, որ մարդիկ տեղյակ լինեն կանխարգելման անհրաժեշտության մասին, որ գրագետ լինեն ու մտածեն իրենց առողջության մասին: Ես հույս ունեմ և այսօր արդեն ավելի քան վստահ եմ, որ մենք կհամագործակցենք հայ բժիշկների հետ, որոնք առաջադեմ, փայլուն մասնագետներ են: Ոմանք արդեն առաջարկել են հիմնադրանին իրենց աջակցությունը, բաց դռների օրեր հայտարարել…
Կարելի է բժշկական շրջիկ ավտոբուսների համակարգ ստեղծել, եթե միջոցներ գտնենք իհարկե, մամոգրաֆիկ ու սոնգրաֆիկ ապարատներով, զինված ախտորոշման համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումներով, որոնք կշրջեն թաղամասերով և մարզերով և կանցկացնեն անվճար բժշկական քննություն և ախտորոշում, առանց ավելորդ բարդությունների ու անվճար: Գրեթե բոլոր երկրներում, նույնիսկ ստիպողաբար, կանանց ուղարկել են բժշկական զննումների, մինչև մարդկանց մոտ դա չի դարձել սովորություն: Պարզ, հասարակ բան է, որ մարդիկ չվախենան գնալ բժշկի: Պապիլոմայի վիրուսն էլ մեզ մոտ անվճար չի ստուգվում, չնայած դրանից արգանդի վզիկի քաղցկեղ է առաջանում:

- Իսկ հիմնադրամը միայն կանանց վերարտադրողական ֆունկցիայի օրգանների քաղցկեղո՞վ է զբաղվելու:

- Շեշետը դրվելու է ոչ միայն քաղցկեղի այլ նաև կանանց վերաբերող այլ հիվանդությունների և խնդիրների վրա: Մենք կընդլայնվենք, եթե մեր պետությունը, մեր ժողովուրդն ու հասարակությունը աջակցեն մեզ:

- Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել մոտ ժամանակները:

- Սամվել Բաղդասարյանը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջի տնօրենը, աջակցում է մեզ, իր փոքրիկ սաների հետ միասին, ովքեր իրենց օգնությունն ու աջակցությունը առաջարկեցին` պատրաստելով աշխատանքներ «մայրիկ» խորագրով: Մայիսի 3-ին Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի դահլիճը, որը գտնվում է Աբովյան փողոցի վրա, ընդ որում դահլիճը նույնպես մեզ անվճար են տրամադրել, կկայանա մանկական ցուցահանդես-վաճառք, որին մենք կհրավիրենք բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ չափով կարող են օգնել մեզ, մեր հիմնադրամին` մեր առաքելությունը իրագորքելու դժվարին ճանապարհին: Շատ կուզենայի, որ մեզ չմերժեն, այլ աջակցեն: Ցուցահանդես-վաճառքից ստացած ողջ հասույթը կպոխանցվի հիմնադրամին:

Մոտ օրերս նաեւ ՆՓԱԿ-ում անց կկացվի ցուցահանդես-վաճառք, ուր կներկայացվեն հայ առվեստագետների աշխատանքները, ովքեր իրենց լուման են ցանկացել ունենան մեր համԹնդհանուր գորցի մեջ: Ցուցահանդես-վաճառքից ստացած ողջ հասույթը կպոխանցվի հիմնադրամին: Ով կարող է ցանկություն կունենա ձեռք բերել աշխատանքներից որևէ մեկը, համեցեք՝ շատ մատչելի գներ են լինելու:

Այս ամենը կեզրափակվի Ռոք համերգով, որտեղ մասնակից կլինեն ավելի քան 8 ռոք խմբեր, իրենց` այդ միջոցառման համար հատուկ ընտրված ծրագրով: Համերգե տեղի կունենա մայիսի 13-ին, ուրբաթ 13-ին, «Ավանգարդ» ակումբում: Համերգի վերջում լինելուե հնչելու է ակումբային երաժշտություն` Երեանի լավագույն DJ-ների մասնակցությաբմ: Այս ամենը նույնպես արվում է բարեգործական հիմունքներով, թե ռոք խմբերը, թե DJ-ները մասնակցելու են առանց վարձատրվելու, շնորհակալություն…………… Տեխնիկան, լուսային սարքավորումներն ու ակումբը տրամադրվել են անվճար, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն…………………, ինֆորմացիոն աջակցությունը……………..կողմից, խմիչքը……………..

Հրավիրում ու սպասում ենք բոլորին: Մի եղեք անտարբեր, մի անցեք փաք աչքերով այն ամենի կողքով, ինչը ձեր կողքին է:

Լուսինե Վայաչյան

No comments:

Post a Comment